14/09/2017

Տեղեկացնել

Տրիգերների կիրառումը համակարգչային ցուցադրումներում

Հեղինակ՝ Գայանե Կոստանդյան
Տեղադրող՝ Գայանե

Մեթոդական նյութեր > Հոդվածներ, զեկուցումներ

Պաշարը PowerPoint ծրագրում տրիգերների կիրառման մասին է։ Տրիգերները կարելի է կիրառել բազմաբնույթ աշխատանքներ ստեղծելու նպատակով․ 1․թեստային աշխատանքներ 2․ խաչբառեր 3․ լրացնել բաց թողած տառերը 4․ հանելուկներ 5․ տարբեր տեսակի խաղեր և այլն։ Նրա կիրառումը բավականին պարզ է, և այն կարող են կիրառել տարբեր առարկաների դասավանդման ընթացքում տարբեր մասնագետներ։ Էֆեկտների դիտման համար մկնիկի ցուցիչով սեղմել պատկերների վրա։

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ

364 դիտում


23/09/17 | 20:54 - Գայանե

Շնորհակալություն, Գայանե ջան, ջերմ խոսքերի համար։


16/09/17 | 18:56 - Գայանե Սիմոնյան

Գայանե ջան, շատ օգտակար նյութ ես ներկայացրել, և կարևորն այն է, որ դա արել ես մեծ վարպետությամբ՝ մատչելի, դյուրըմբռնելի, պարզ ու հստակ կերպով: Ինքս տրիգերներ կիրառել եմ իմ պատրաստած որոշ ցուցադրումներում և պետք է նշեմ, որ դրանց կիրառումը մեծապես բարելավում է նյութի ներկայացման որակը: Շնորհակալություն արժեքավոր փորձդ մյուսների հետ կիսելու քո ցանկության և այդ ցանկությունը հաջողությամբ կյանքի կոչելու համար: Կեցցե՛ս:

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 4985

Պաշարների քանակ՝ 7130

Վերջին գրանցված այցելու՝ Aharon

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Վերջին պաշար՝ ՆԶՊ 9 Ղարաքիլիսայի ճակատամարտ