18/05/2017

Տեղեկացնել

Երկրաչափություն 9. Երկրորդ կիսամյակի ուսումնական նյութի կրկնություն

Հեղինակ՝ Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
Տեղադրող՝ Գայանե Սիմոնյան

Մեթոդական նյութեր > Դասի պլաններ, Ուսումնական նյութեր > Մաթեմատիկա

Ամփոփման դասի ցուցադրում և պլան: Պաշարը նախատեսված է 9-րդ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական նյութը կրկնելու համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ցուցադրումը պարունակում է հիպերհղումներ. 4-րդ սլայդում դրանք թվերի վրա են, իսկ 5-21-րդ սլայդներում՝ տնակի վրա: Թվերի վրա սեղմելով՝ անցնում ենք հարցին, տնակի վրա սեղմելով՝ վերադառնում 4-րդ սլայդ: Խնդիրներին անցնելու համար վերադառնալ 4-րդ սլայդ և սեղմել սլաքի վրա:

9-րդ և 16-րդ սլայդներում բանաձևի ճիշտ կամ սխալ լինելը պարզելու համար պետք է սեղմել տվյալ բանաձևի վրա՝ կբացվի պատասխանը:

Ցանկանում եմ հաջողություն:

Առարկաներ` Երկրաչափություն

Դասարաններ` իններորդ

Թիրախ խումբ` սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

787 դիտում

application/octet-stream

Ամփոփում-երկրաչափություն 9

(3.8 ՄԲ, ներբեռնում՝ 317)

application/octet-stream

Դասի պլան-ամփոփում-երկր 9

(105.0 ԿԲ, ներբեռնում՝ 243)


23/05/17 | 19:52 - Գայանե Սիմոնյան

Ես էլ եմ շնորհակալ կարծիքիդ համար, Լիլիթ ջան: Իրավացի ես, այս նյութը կարելի է նաև օգտագործել որպես ստուգարք: Ցուցադրումը պատրաստելիս հաշվի եմ առել նաև այն հանգամանքը, որ 9-րդ դասարանում ամփոփվում է երկրաչափության դպրոցական դասընթացի «Հարթաչափություն» բաժինը: Սրանով է պայմանավորված ծավալուն նյութի ընդգրկումը:


22/05/17 | 21:10 - Lilit Sahakyan

Գայանե ջան, անչափ կարևոր և հետաքրքիր աշխատանք ես կատարել /հաշվի առնելով, որ 9-րդ դասարանը քննական դասարան է/: Իմ կարծիքով, դասը կարելի է նաև օգտագործել որպես ստուգարք: Աշակերտը կընտրի համարը և կպատասխանի հարցին: Երկու դեպքում էլ այն կծառայի իր նպատակին:Շնորհակալություն:


22/05/17 | 16:58 - Գայանե Սիմոնյան

Ես նույնպես շնորհակալ եմ, Մարինե ջան: Եթե այս նյութն արժանացել է քեզ նման փորձառու մասնագետի հավանությանը, նշանակում է՝ ամեն ինչ լավ է: Ցանկացած դեպքում, գործընկերոջ հայտնած դրական կարծիքը յուրաքանչյուրիս կատարած աշխատանքի լավագույն գնահատականներից է:


19/05/17 | 22:29 - Խաչատրյան Մարինե

Գայանե ջան, շատ հետաքրքիր և օգտակար պաշար է, բազմաֆունկցիոնալ ու շատ գեղեցիկ: Հարցերը և խնդիրները շատ ճիշտ են ընտրված, կեցցե՛ք: Շնորհակալություն այն ստեղծելու համար:

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 4828

Պաշարների քանակ՝ 7055

Վերջին գրանցված այցելու՝ Katya Karapetyan

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Վերջին պաշար՝ Տիեզերական ժողովները և Հայաստանը