29/11/2016

Տեղեկացնել

Առաջավոր փորձի դասի պլան. Ազատագրական պայքարը Արցախում

Հեղինակ՝ Մարինե Մարտունի Մադոյան
Տեղադրող՝ Մարինե Մարտունի Մադոյան

Մեթոդական նյութեր > Դասի պլաններ

Մ. Մադոյան
Առաջավոր փորձի դաս – 8րդ դասարան
Հայոց պատմություն

Թեմա ՝ Ազատագրական պայքարը Արցախում / Նոր նյութը- Ազատա-
գրական պայքարը Սյունիքում, Դավիթ Բեկ
Զնն. պարագաներ՝ համակարգիչ, նոթբուքեր / նկարները, քարտեզը ցուցադրվում
են համակարգչով /, գրքեր, տետրեր
օգտագործված համակարգչային ծրագրեր – power point, smart tecnologes, word
Դասի նպատակը՝
- Սովորողներին ներկայացնել Հայաստանի քաղաքական վիճա-
կը 18րդ դարի սկզբին , բացատրել, որ Պարսկաստանը և Թուր-
քիան հետամնաց երկրներ էին, որտեղ չկային կայուն օրենքներ
կայուն հարկային համակարգ, ազգային, կրոնական հալածանք
ներ էին, որը հանգեցնում էր հպատակ ազգերի դժգոհությունների
• Սովորողները պետք է հասկանան այն գործոնները, որոնք նպաս-
տեցին Սյունիքի ազատագրական պայքարի հաջողությանը
• Սովորողները պետք է կարողանան վերլուծել իրադարձություն-ները, պատճառահետևանքային կապերը, կատարեն եզրակա-ցություններ
• Սովորողները պետք է կարողանան օգտվել քարտեզից
• Սովորողների մոտ զարգացնել հայրենասիրություն, գեղագիտական ճաշակ, վերլուծելու, տրամաբանելու կարողություն

Պրոբլեմային հարց - Ինչ հանգամանքներ նպաստեցին Սյունիքի ազատագրական
պայքարի հաջողությանը / հարցը քննարկվում է դասի ընթացքում
Ասույթ ՝ Եթե ոչխարներին առաջնորդում է առյուծը, ապա ոչխարների հո
տը առյուծի նման կկռվի, իսկ եթե առյուծների ոհմակին ոչխար է
առաջնորդում, ապա առյուծները ոչխարի կվերածվեն:
Գ. Նժդեհ
Միջառարկայական կապեր՝ համաշխարհային պատմություն, ՀԵՊ, գրակա-
տություն, ինֆորմատիկա, աշխարհագրություն
Մեթոդներ ՝ զրույց, հարցեր, քննարկում, գծակարգերի օգտագործում, դասախո
խություն, ՏՀՏ ի օգտագործում

Դասի ընթացքը՝ ա/ Հաճախումների հաշվառում
բ/ Մտագրոհ՝ հարցերի ձևով / Արցախյան պայքարի ներկայացում/

1. Հայաստանի քաղաքական վիճակը 18րդ դ ս
2. Ում տիրապետության տակ էր գտնվում Հայաստանը
3. Ինչպիսի երկրներ էին Թուրքիան և Պարսկաստանը, ինչ կարգեր
Էին այնտեղ
4. Որոնք էին Արցախի ազատագրական պայքարի պատճառները
5. Որ էր արցախյան ապստամբության առիթը
6. Ով էր գլխավորում ազատագրական պայքարը Արցախում
7. Ովքեր էին ռազմական գործի կազմակերպիչները Արցախում
8. Ինչեր ստողծեցին նրանք Արցախում
9. Ինչ է սղնախը
10. Որտեղ էին դիմավորում Պետրոս Աին
11. Երբ կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը
12. Արցախում Ռուսաստանի ազդեցությունը բարձրացնելու համար ով եկավ Ռուսաստանից
13. Թուրքերը երբ մտան Արցախ
14. Որ գավառ, ինչքան զորքով
15. Ինչ արեցին արցախցիները
16. Ինչ մարտավարություն ընտրեցին թուրքերը
17. Շուշիի վրա երբ հարձակվեցին
18. Արցախյան պայաքարում երբ ուժերի հարաբերակցությունը փոխվեց հոգուտ թուրքերի
19. Երբ մահացավ Եսայի Հասան Ջալալյանը
20. Ինչու ազատագրական պայքարը Արցախում թուլացավ
գ/ դասահարցում / 3-4 աշակերտ
հաջորդաբար ներկայացնում են/
ընթացքում նկարների ցուցադրում, քարտեզի օգտագործում ,


դ/ ամփոփում, գնահատում
զ/ նոր նյութի հաղորդում, համակարգչային ցուցադրություն, նոր նյութի ամրապնդում, ընթացքում տրամաբանական հարցադրումներ, պրոբլեմային հարցի քննարկում, ներկայացվում է Դավիթ Բեկի՝ որպես պետական գործչի կերպարը, տրամագիր վարժության միջոցով համեմատել Դավիթ Բեկին և Մխիթար սպարապետին
է/ անդրադարձ – աշակերտները նոթբուքերում լրացնում են թեստը, հետո ուսուցիչը էլեկտրոնային գրատախտակի վրա աշակերտների միջոցով ճշտում են պատասխանները և իրենք իրենց գնահատում

ը/ տնային աշխատանքի հանձնարարում, արտադասարանական գրականության հանձնարարում
- Րաֆֆի , Դավիթ Բեկ
- Ս. Խանզադյան, Մխիթար սպարապետ

Առարկաներ` Պատմություն

Դասարաններ` ութերորդ

Թիրախ խումբ` ուսուցիչներ

530 դիտում

application/octet-stream

Դավիթ_Բեկ.pptx

(4.0 ՄԲ, ներբեռնում՝ 82)


12/01/17 | 19:27 - Մարինե Մարտունի Մադոյան

Շնորհակալություն...


01/12/16 | 23:13 - Սարահի

Շատ գեղեցիկ և ուսանելի դաս է:

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 4666

Պաշարների քանակ՝ 6961

Վերջին գրանցված այցելու՝ Edgar Mehrabyan

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Վերջին պաշար՝ «Համաշխարհային պատմություն» առարկայի ծրագիր (2017թ.)