Ուշադրություն. ինչպես վարվել, եթե պաշարի էջում նյութեր (ֆայլեր) հնարավոր չէ բեռնել

Chrome բրաուզերով աշխատանքի դեպքում «Պաշարների շտեմարան» կայքում նյութեր կցել չի ստացվում, ինչը պայմանավորված է հետևյալով. «Պաշարների շտեմարան» կայքում բեռնումը կազմակերպվում է Flash տեխնոլոգիայով: Chrome բրաուզերի վերջին թարմացումներում էջում ավտոմատ անջատվում է Flash տեխնոլոգիայի աշխատանքը: Ժամանակի ընթացքում հնարավոր է, որ այն փոփոխվի:

Իսկ առայժմ կարող եք անել հետևյալը.

Chrome բրաուզերում մտեք Settings, բացված էջի ներքում սեղմեք «Show advanced settings…» հղումը: Էստեղ Privacy բաժնում սեղմեք «Content settings...» կոճակը: Բացված պատուհանում գտեք Flash բաժինը ու սեղմեք «Manage exceptions...» կոճակը: Եթե ցուցակը երկար է, սահեցրեք մինչև վերջ, այստեղ կա նոր կայք ավելացնելու հնարավորություն: Դաշտում լրացրեք lib.armedu.am և առջև ցանկից ընտրեք Allow կետը: Սեղմեք «Done» կոճակը: Պաշարների շտեմարան կայքի էջը թարմացրեք ու արդեն կկարողանաք բեռնել ֆայլեր:

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 4821

Պաշարների քանակ՝ 7055

Վերջին գրանցված այցելու՝ Հայկ Սարգսյան 63

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Վերջին պաշար՝ Տիեզերական ժողովները և Հայաստանը