«Պաշարների շտեմարան» հայալեզու կայքը «Հայկական կրթական միջավայր» պորտալի ենթակայքերից մեկն է: 

     Էլեկտրոնային պաշարների շտեմարանի  ստեղծման նպատակը կրթության ոլորտում Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման շարունակական զարգացման ապահովումն է, մասնավորապես՝ էլեկտրոնային բովանդակության հարստացումը և ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը: Կայքում կընդգրկվեն և ըստ բնագավառների ու կրթական աստիճանների կդասակարգվեն կրթական, ուսումնական և մեթոդական էլեկտրոնային պաշարներ՝ դրանք հասանելի դարձնելով կրթության ոլորտի մասնագետների, ուսուցիչների, աշակերտների և այլ օգտվողների համար: 

      Կայքը շահագործում են «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ՏՀՏ բովանդակության բաժնի աշխատակիցները։

      «Պաշարների շտեմարան» կայքը պատրաստվել է ՎիվաՍել–ՄՏՍ–ի հովանավորությամբ։ 
 
Հեռախոս`  ( 37410)  578 453,   578 455,   578 456
Կայք՝   http://www.ktak.am
 
 

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 3920

Պաշարների քանակ՝ 6499

Վերջին գրանցված այցելու՝ Էմմա Լազյան

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ Առարկայական մեթոդական միավորման տարեկան հաշվետվություն

Վերջին պաշար՝ «Կրթություն». Հ. 18-19, 2017