Գրանցման հետ կապված հարցեր

 

Պաշարներ տեղադրելու հետ կապված հարցեր

 

Որոնման հետ կապված հարցեր

 

Ընդհանուր հարցեր

 

 

 

Գրանցման հետ կապված հարցեր

Կայքում  նյութեր տեղադրելու համար գրանցվելը պարտադի՞ր է:
Այո, պարտադիր է: Սա ձեռնտու է թե՛ կիրառողի, թե՛ կայքը սպասարկողի համար: Չգրանցված լինելու դեպքում հնարավոր չէր լինի ստեղծել հարմարավետ միջոցներ, որպեսզի պաշարը տեղադրողն անհրաժեշտության դեպքում կարողանար փոփոխություններ մտցնել, խմբագրել, թարմացնել, որոշ դեպքերում ջնջել իր տեղադրած պաշարը: Կայքը սպասարկողներն էլ գրանցված հաշվի տվյալներով կարող են անհրաժեշտության դեպքում կապ հաստատել տեղադրողի հետ (նման անհրաժեշտություն կարող է ծագել օրինակ այն ժամանակ, երբ պաշարին կցված ֆայլը վնասված է ու անհրաժեշտ կլինի դրա բնօրինակը, կամ եթե օրինակ ծագել են հեղինակային իրավունքի հետ կապված հարցեր ու անհրաժեշտ է ճշտել նյութը տեղադրելու իրավասությունը): Բացի սրանից սա առավել լայն հնարավորություն է տալիս կանխել հնարավոր ՍՊԱՄ-ը, անթույլատրելի նյութերի տեղադրումը:
 
Կայքում տեղադրված պաշարները գնահատելու համար գրանցվելը պարտադի՞ր է:
Այո, պարտադիր է: Սրա նպատակն է նվազագույնին հասցնել նյութի արհեստական ռեյտինգավորումը, ունենալ հնարավորինս առավել անաչառ գնահատական, որը տրվել է համակարգին շահագրգիռ անձանց կողմից, ովքեր գրանցված են համակարգում:
 
Կայքում մեկնաբանություն թողնելու համար գրանցվելը պարտադի՞ր է:
Այո, պարտադիր է: Սա մի կողմից հնարավորություն է տալիս առավել լավ պայքարելի ՍՊԱՄ-ի, անթույլատրելի գրառումների, մեկնաբանությունների դեմ, մյուս կողմից կիրառողներին հնարավորություն է տալիս իմանալ մեկնաբանության թողնողի ով լինելը:
 
Կայքում տեղադրված պաշարները ներբեռնելու համար գրանցվելը պարտադի՞ր է:
Ոչ, քանի որ կայքի նպատակն ընդհանուր հասանելի լինելն է, որը կթույլատրի ցանկացած այցելուի գտնել ու բեռնել, ձեռք բերել իրեն հետաքրքրող նյութը, պաշարը:
 
Կայքում գրանցվելիս պարտադի՞ր է նշել գործող էլ. հասցեն :
Այո, պարտադիր է: Առանց գործող էլ. հասցե նշելու գրանցումը կլինի թերի, գրանցված մասնակիցը չի կարողանա օգտվել գրանցված մասնակիցների համար նախատեսված հնարավորություններից: Միայն այդ էլ. հասցեով ուղարկված նամակում նշված հղումով այցելելու դեպքում մենք կհամոզվենք, որ նշված է ճիշտ էլ. հասցե ու կհաստատենք մասնակցի գրանցումը: Այս էլ. հասցեն հետագայում կայքի ղեկավարության կողմից կարող է օգտագործվել անհրաժեշտության դեպքում գրանցված մասնակցի հետ կապ հաստատելու համար: 
 
Օգտագործողի էլ. հասցեն տեսանելի՞ է լինելու  բոլորի համար: 
Ոչ, Ձեր էլ. հասցեն տեսանելի է լինելու միայն կայքի ղեկավարությանը, այն չի տրամադրվելու երրորդ անձանց: Սակայն Ձեր ցանկության դեպքում, համապատասխան դրույթը ընտրած լինելու պարագայում, այն կարող է հասանելի լինել նաև Ձեր անձնագրային էջում՝ մյուս գրանցված մասնակիցների համար:
 
Ի՞նչ անեմ, եթե մոռացել եմ գաղտնաբառը:
Կայքի վերին մասում սեղմեք «Մուտք» կոճակը, բացվող պատուհանում լրացրեք Ձեր էլ. հասցեն, ապա սեղմեք «Գաղտնաբառը մոռացե՞լ եք» տողի վրա և հետևեք հրահանգներին:
 
Ի՞նչ տարբերություն ունիկալ անվան և Անուն Ազանվան մեջ:
Ունիկալ անունը եզակի է. համակարգում չեն կարող գրանցված լինել նույն ունիկալ անվամբ մեկից ավելի մարդիկ: Սա թույլատրում է անշեղորեն ճանաչել տվյալ նյութը տեղադրողին, կամ մեկնաբանություն գրողին: Ունիկալ անունը պարտադիր դաշտ է. յուրաքանչյուրը գրանցվելիս ընտրում է այն ունիկալ անունը, որով հանդես է գալու կայքում: Անունը և ազգանունը համակարգում պարտադիր չէ նշել, այն կարելի է նշել միայն ցանկության դեպքում: Ինչպես իրական կյանքում, այնպես էլ այստեղ կարող են լինել նույն անուն ազգանունով մեկից ավելի անձիք:
 
 

Պաշարներ տեղադրելու հետ կապված հարցեր

 
Ես գրանցվել եմ համակարգում, սակայն չեմ կարողանում պաշար ստեղծել, ինչու՞:
Համակարգում գրանցվումը ունի երեք փուլ: Առաջին փուլում Դուք գրանցվում եք, նշում Ձեր էլ. փոստի գործող հասցեն, ունիկալ անունն ու ընտրում գաղտնաբառը: Երկրորդ փուլում Ձեզ՝ Ձեր նշած էլ. փոստի հասցեով ուղարկվում է նամակ, որտեղ կա հղում: Այդ հղումով այցելելու դեպքում մենք համոզվում ենք, որ Դուք նշել եք գործող էլ. փոստի հասցե: Երրորդ փուլում, համոզվելուց հետո, որ Դուք նշել եք գործող էլ. փոստի հասցե, հաստատում կամ մերժում ենք Ձեր հաստատումը: Մերժումը կարող է լինել այն դեպքերում, երբ ընտրված ունիկալ անունը պարունակում է անթույլատրելի բառեր, եթե համոզված ենք, որ գրանցումը կատարվել է գովազդային նյութեր տարածելու համար, եթե համոզված ենք, որ գրանցվողը համակարգից նախկինում անթույլատրելի նյութեր տեղադրելու պատճառով արգելափակված անձնավորություն է: Հաստատման դեպքում Ձեզ կուղարկվի երկրորդ էլ. փոստի հասցեն, որով կտեղեկացվեք գրանցման հաստատված լինելու մասին: Միայն այս երեք փուլերն անցնելուց՝ գրանցվելուց, էլ. փոստի հասցեի վավերությունը հաստատելուց ու ղեկավարության կողմից հաստատված լինելու հետո Դուք կկարողանաք պաշար ստեղծել:
 
Ղեկավարությունը ի՞նչ ժամանակամիջոցում է դիտարկում գրանցված հաշիվը:
Էլ. փոստի հասցեն հաստատած գրանցումները կայքի ղեկավարությունը դիտարկում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
 
Ես պաշար եմ տեղադրել, սակայն այն կայքում չի երևում, ինչու՞:
Սովորական մասնակիցների տեղադրած պաշարները նախ դիտարկվում է կայքի ղեկավարության կողմից, ստուգվում են ներբեռնված նյութերի աշխատունակությունը, դրանց՝ օրենքներին համապատասխանությունը, լրացված դաշտերի ճշգրտությունը, այլ պարամետրեր: Ձեր տեղադրած պաշարը կայքում կերևա այն ժամանակ, երբ ադմինիստրատորը այն կհաստատի:
 
Ղեկավարությունը ի՞նչ ժամանակամիջոցում է դիտարկվում տեղադրված պաշարը:
Տեղադրված պաշարները դիտարկվում են 1-2 աշխատանքային օրվա ընթացքում:
 
 
Ես խմբագրել եմ իմ տեղադրած պաշարը, դրանում փոփոխություններ եմ կատարել, սակայն կայքում հին տարբերակն է երևում: Ինչու՞:
Տեղադրված և հաստատված պաշարը խմբագրելուց հետո պետք է հաստատվի կայքի ղեկավարության կողմից, իսկ մինչ խմբագրած նյութի հաստատվելը, երևում է ղեկավարության կողմից վերջին հաստատված տարբերակը: 
 
Կարելի՞ է նույն պաշարը տեղադրել մեկից ավելի կատեգորիաներում:
Այո, կարելի է, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է տվյալ կատեգորիային: Կան բազում պաշարներ, որոնք համապատասխանում են մեկից ավելի կատեգորիաների:
 
Ստեղծվող պաշարին նյութ կցելը պարտադի՞ր է:
Յուրաքանչյուր պաշարին պետք է կցված լինի առնվազն մեկ նյութ: Նյութը կարող է լինել ինչպե՛ս ներկցված ֆայլ, այնպես էլ հայտնի վիդեոհոստինգային համակարգում տեղակայված տեսահոլովակ: 
 
Ֆայլի ո՞ր տիպերն են թույլատրված պաշարին կցելու համար:
Պաշար ստեղծելիս կցորդների դաշտի մոտ նշվում են ֆայլի այն տիպերը, որոնք թույլատրվում է կցել պաշարին: Անհրաժեշտությունից ելնելով կայքի ղեկավարությունը կարող է ժամանակի ընթացքում փոփոխել այդ ցանկը, ավելացնել թույլատրելի ֆայլերի տիպեր, կամ հակառակը, հեռացնել նախկինում թույլատրված տիպը: Ներկա պահին թույլատրված են ֆայլերի հետևյալ տիպերը՝ Microsoft Office 97-2010 փաթեթի փաստաթղթեր (.doc, .docx, .ppt, .pptx, .pps, .ppsx, .xls, .xlsx), Adobe կազմակերպության Portable Document Format (.pdf), արխիվային ֆորմատներ (.rar, .zip), Microsoft կազմակերպության օգնության ֆայլերի տիպ (.chm), տեսահնյութերի տիպեր (.avi, .mpg, .mpeg, .flv, .wmv), նկարների տիպեր (.gif, .jpeg, .jpg. png):
 
Կարո՞ղ եմ պաշարին կցել youtube.com կայքում տեղադրված տեսահոլովակ:
Այո, կարող եք: Պաշար տեղադրելիս կա հատուկ դաշտ, որում պետք է ներմուծել Youtube-ի տեսահոլովակի ID-ն կամ URL հասցեն: Տեսահոլովակը կխաղարվկի անմիջապես կայքում:
 
Ես պաշարին կցել եմ youtube.com կայքում տեղադրված տեսահոլովակ, այդ դեպքում կարո՞ղ եմ այլ ֆայլ չկցել:
Այո, կարող եք: Յուրաքանչյուր պաշարին պետք է կցվի առնվազն մեկ նյութ, որը կարող է լինել ինչպես ֆայլ, այնպես էլ հայտնի վիդեոհոստինգային կազմակերպություններից մեկում տեղադրված տեսահոլովակ:
 
Կարո՞ղ եմ կցված ֆայլին տալ ուրիշ անուն, որը կերևա կայքում:
Այո, կարող եք: Պաշարը ընտրելուց հետո այն վերբեռնվում է սերվեր, որից հետո հայտնվում է մի տեքստային դաշտ, որտեղ կարող եք նշել այն անունը, որը կպատկերվի կայքում: Օրինակ Դուք կարող եք կցել ֆայլ, որի անունն է «physics10.pdf», բայց հայտնված դաշտում գրել «Ֆիզիկայի դասագիրք, 10-րդ դասարան»: Կայքում կերևա այդ անունը, իսկ եթե այցելուն բեռնի ֆայլն իր համակարգիչ, ֆայլի անունը նորից կլինի «physics10.pdf»: Եթե չնշեք անուն, որով ուզում եք ֆայլի անունը պատկերել կայքում, ապա կերևա հենց ֆայլի անունը՝ «physics10.pdf»:
 
 

Որոնման հետ կապված հարցեր

 
Կայքի վերևի մասի որոնման դաշտից օգտվելիս որոնումն ինչպե՞ս է կատարվում:
Եթե չեք օգտվում «Ընդլայնված որոնման» հնարավորություններից ու որոնումը կատարում եք կայքի վերին մասի որոնման դաշտի միջոցով, ապա Ձեր ներմուծած բանալի բառը փնտրվում է պաշարների վերնագրերի, նկարագրության և հեղինակի անվան մեջ: Սակայն Դուք կարող եք ավելի ճկուն որոնում կազմակերպել՝ օգտվելով «Ընդլայնված որոնում» հնարավորությունից:
 
Կարո՞ղ եմ կատարել որոնում միայն ըստ հեղինակի, ըստ վերնագրի, կամ կոնկրետ կատեգորիայում, կոնկրետ թիրախ խմբի համար և այլն:
Այո, կարող եք: Դրա համար պետք է այցելել «Ընդլայնված որոնում» էջը (կայքի վերին մասի որոնման հատվածի համապատասխան հղումը) և օգտվել որոնման առավել ճկուն հնարավորություններից: Այստեղ կարելի է որոնումը կազմակերպել ինչպես ըստ հեղինակի, վերնագրի կամ նկարագրության, այլև առավել նեղացնել որոնումը, այն կատարելով կոնկրետ կատեգորիայում, կամ էլ ընտրելով այլ ֆիլտրեր:
 
Կարո՞ղ եմ գտնել կոնկրետ օգտագործողի տեղադրած բոլոր պաշարները:
Այո, կարող եք: Յուրաքանչյուր պաշարի էջում երևում է նաև այն տեղադրողի անունը կամ ունիկալ անունը, որը հղում է: Այցելելով այդ հղմամբ Դուք կտեսնեք ինչպես նրա «անձնագիրը», այնպես էլ ստեղծած վերջին պաշարները, իսկ էջի ներքևի մասում կա հղում, որը կթույլատրի նայել նրա տեղադրած բոլոր պաշարները: Համակարգում գրանցված մասնակիցներին կարելի է գտնել նաև կայքի վերևի մասից այցելելով «Մասնակիցներ» էջը, որտեղ կա գրանցված բոլոր մասնակիցների ցուցակը: Այստեղից կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող մասնակցին ու նկարագրված տարբերակով տեսնել ինչպես նրա «անձնագիրը», այնպես էլ տեղադրած պաշարները, եթե այդպիսիք կան:
 
 

Ընդհանուր հարցեր

 
Ովքե՞ր են տեղադրված պաշարների հեղինակները:
Տեղադրած պաշարի հեղինակ կարող են լինել ուսուցիչներ, աշակերտներ և անձիք, ովքեր գրանցված են կայքում:
 
Ովքե՞ր են տեղադրում պաշարները:
Պաշար կարող է տեղադրել ցանկացած ոք, ով գրանցվում է համակարգում: Գրանցումն ազատ է և համակարգում կարող է գրանցվել ցանկացած ոք ու տեղադրել պաշարներ, որոնք չեն հակասում կայքի պայմաններին:
 
Ի՞նչ անեմ, եթե տեսնեմ  նյութ, որում խախտված է ինձ ծանոթ որևէ մեկի հեղինակային իրավունքը:
Յուրաքանչյուր պաշարի էջում կա կոճակ, որը նախատեսված է տվյալ պաշարի մասին կայքի ղեկավարությանը տեղեկացնելու համար: Երբ սեղմեք այդ կոճակի վրա, կբացի տեղեկացման պատուհանը: Այստեղ ներկայացված ցանկից ընտրեք համապատասխան կետը (օրինակ՝ «Խախտվել է ուրիշի հեղինակային իրավունքը»), կից դաշտում համառոտ ներկայացրեք խախտման պատմությունը, հեղինակային իրավունքի կրողի անունը, այլ անհրաժեշտ ինֆորմացիա, ցանկության դեպքում նշեք Ձեր էլ. փոստի հասցեն, որպեսզի հնարավոր առաջացած հարցերի դեպքում ղեկավարությունը կարողանա կապ հաստատել Ձեր հետ և սեղմեք «Տեղեկացնել» կոճակը: Կայքի ղեկավարությունը կդիտարկի խնդիրը ու հեղինակային իրավունքների խախտման դեպքը հաստատված գտնելու դեպքում պաշարը կհեռացնի համակարգից:
 
Ի՞նչ անեմ, եթե տեսնեմ նյութ, որում կան անճշտություններ, սխալներ, օրենքի կամ սահմանադրության խախտումներ:
Յուրաքանչյուր պաշարի էջում կա կոճակ, որը նախատեսված է տվյալ պաշարի մասին կայքի ղեկավարությանը տեղեկացնելու համար: Երբ սեղմեք այդ կոճակի վրա, կբացի տեղեկացման պատուհանը: Այստեղ ներկայացված ցանկից ընտրեք համապատասխան կետը (օրինակ՝ «Պարունակում է անճշտություններ»), կից դաշտում համառոտ ներկայացրեք խախտման, անճշտության կամ սխալի մասին տեղեկություն, ցանկության դեպքում նշեք Ձեր էլ. փոստի հասցեն, որպեսզի հնարավոր առաջացած հարցերի դեպքում ղեկավարությունը կարողանա կապ հաստատել Ձեր հետ և սեղմեք «Տեղեկացնել» կոճակը: Կայքի ղեկավարությունը կդիտարկի խնդիրը ու տեղեկացման խնդիրը հաստատված գտնելու դեպքում պաշարը կհեռացնի համակարգից:
 
Ի՞նչ անեմ, եթե տեսնեմ նյութ, որին կցված ֆայլը փչացած է:
Յուրաքանչյուր պաշարի էջում կա կոճակ, որը նախատեսված է տվյալ պաշարի մասին կայքի ղեկավարությանը տեղեկացնելու համար: Երբ սեղմեք այդ կոճակի վրա, կբացի տեղեկացման պատուհանը: Այստեղ ներկայացված ցանկից ընտրեք համապատասխան կետը (օրինակ՝ «Կցված պաշարը չի բացվում»), ըստ անհրաժեշտության կից դաշտում ներկայացրեք հավելյալ տեղեկություն, ցանկության դեպքում նշեք Ձեր էլ. փոստի հասցեն, որպեսզի հնարավոր առաջացած հարցերի դեպքում ղեկավարությունը կարողանա կապ հաստատել Ձեր հետ և սեղմեք «Տեղեկացնել» կոճակը: Կայքի ղեկավարությունը կդիտարկի խնդիրը ու կփորձի այն շտկել, չհաջողացնելու դեպքում կհեռացնի համակարգից:
 
Ինչպե՞ս կապվեմ կայքի ղեկավարության հետ:
Կայքի ղեկավարության կոնտակտային տվյալները կարող եք գտնել «Կապ» էջում: Կարող եք օգտվել նաև նույն էջի «Հետադարձ կապ» հնարավորությունից:
 
Ինչպե՞ս կապվեմ կոնկրետ պաշարը տեղադրողի հետ:
Եթե տվյալ օգտագործողի անձնագրային էջում նշված է և երևում է նրա էլ. փոստի հասցեն, ապա այդ հասցեի միջոցով, հակառակ դեպքում կայքը և պաշարը տեղադրողը Ձեզ այդ հնարավորությունը չեն ընձեռում:
 
Կարո՞ղ եմ օգտագործել կայքում տեղադրված նյութերը, այդ թվում կոմերցիոն նպատակով, տարածել դրանք:
Կայքում ներկայացված նյութերը կարելի է օգտագործել միայն սեփական ուսումնասիրության, ընթերցման, դիտման համար: Դրանք այլ կերպ տարածելու, տպագրելու, ձայնագրելու, վաճառելու համար պետք է ստանալ կայքի ղեկավարության կամ տվյալ պաշարի հեղինակային իրավունքի կրողի համաձայնությունը:
 
Ու՞մ են պատկանում տեղադրված պաշարների հեղինակային իրավունքները:
Տեղադրված պաշարների մի մասը զերծ են հեղինակային իրավունքներից, մյուս մասի հեղինակային իրավունքները պատկանում են տվյալ նյութերի հեղինակներին, հրատարակիչներին կամ այլ անձանց: «Պաշարների շտեմարան» կայքը չի հանդիսանում տեղադրված պաշարների, նյութերի հեղինակային իրավունքի կրողը:

 

Վիճակագրություն

Գրանցված այցելուներ՝ 4821

Պաշարների քանակ՝ 7055

Վերջին գրանցված այցելու՝ Հայկ Սարգսյան 63

Ամենաընթերցված պաշար՝ Ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի անցկացման կարգը և հարցաշարերը

Ամենաբարձր գնահատված պաշար՝ 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Վերջին պաշար՝ Տիեզերական ժողովները և Հայաստանը